«1+4» հաջողված պատմություններ. Հարություն Մալխասյան

1Թբիլիսիի ուսանողական միության հերթական դասն է: էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագիրն ավարտած Հարություն Մալխասյանը  արդեն նույն ծրագրով սովորողների՝ 150 հոգուց բաղկացած խումբ է ղեկավարում: Ընկերոջ՝ Ստեփան Էվաջյանի հետ ուսանողներին բացատրում է կրթական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաեւ մասնագիտական խորհուրդներ է տալիս.

«1+4  ծրագրի դժվարությունները ես եւ Ստեփանը մեր կաշվի վրա ենք զգացել: Երբ տեղափոխվեցինք  1-ին կուրս, չգիտեինք ինչ առարկաներ ընտրել, ինչպես սովորել դրանք, ներկայացնել սեմինարների ընթացքում և քննություն հանձնել: Այս մտահաղացմամբ դիմեցինք «Հայարտուն» կենտրոնին, որը մեզ տրամադրեց տարածք, որտեղ հնարավոր եղավ ամենն իրականություն դարձնել»։

glxԹՊՀ-ի հասարակագիտական եւ քաղաքակգիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի 2-րդ կուրսի ուսանողը 3 տարի առաջ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղից ժամանել է Թբիլիսի՝ բարձրագույն կրթությունը«1+4» ծրագրով սկսելու համար:

«Ինչու հենց Թբիլիսի, որովհետեւ ցանկացած ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պարտավոր է տիրապետել երկրի պետական լեզվին: Ընդունվելիս տարրական երկխոսության համար խոսքեր գիտեի», -ասում է Հարությունը՝ վստահեցնելով, որ 1 տարի անց վրացերեն լեզվի հետ կապված խնդիրները անհամեմատ քիչ էին։

«Վրացերենի մակարդակը, բարձրանում է նաեւ, երբ մտնում ես վրացական միջավայր՝ ավտոբուսով ես ճանապարհորդում, լսում ես լեզուն եւ այլն»։

Խոսելով արդեն առաջին կուրսում հանդիպած դժվարությունների մասին, Հարությունն ասում է, որ ամենամեծ խոչընդոտը թերևս հենց  լեզվի իմացության մակարդակն է, նաեւ վրացիների հետ շփման պակասը:

ioyttՀարությունը  համարում է, որ ինտեգրումը երկկողմանի գործընթաց է: «Օրինակ իմ կուրսեցիներից շատերն ուշադրություն չեն դարձնում, թե ինչ ազգություն ունեմ, վերաբերում են այնպես, ինչպես մյուսներին: Երբ դիմում եմ Բեքային, այսպես է արձագանքում՝«Հա ջան»։ Նա Ախալցիխեից է, հայերեն բառեր գիտի, հայերի հետ շատ է շփվել, դրական է տրամադրված… Ինչ վերաբերում է Էլմարին (ազգությամբ ադրբեջանցի-Մառնեուլիից), վերջին տարվա ընթացքում բոլոր քննություններին եւ դասերին միասին ենք պատրաստվել, նա իմ ամենամոտ ընկերներից է, ես նրան հայերեն խոսել եմ սովորեցնում, ինքն էլ ինձ՝ ադրբեջաներեն»։

Ապագայում Հարությունը պատրաստվում է մագիստրատուրա ընդունվել։ Ասում է, որ  շրջան է վերադառնալու որտեղ կարող է ավելի օգտակար լինել:

Թողնել պատասխան