15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 39,79 %-ը

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 39,79 տոկոսը կամ՝  1 մլն 222 հազար 634։

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34,8 տոկոսը, կամ՝ 1 մլն 222 հազար 634 մարդ: Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում 34% ակտիվություն է գրանցվել: Համեմատելով 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, այս ժամին այդ տվյալը 5 տոկոսով ավելի էր, երբ 13։00-ի դրությամբ մասնակցել էին ընտրողների 44,9 տոկոսը՝ 1 մլն 625 հազար 818 մարդ:

ԿԸՀ-ից նաև հայտնել են, որ ընտրությանը մասնակցել են Աֆղանստանում ծառայություն իրականացնող վրաստանցի զինծառայողները: Միևնույն տեղեկատվության համաձայն՝ արձանագրվել է 46 բողոք, որոնց մեծամասնությունը արձանագրվել է տեղական դիտորդական կազմակերպությունների և ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների կողմից:

Թողնել պատասխան