16 մահ` գրիպի վիրուսից

h1n1vaccines1«Interpressnews»  լրատվականը հայտնում է, որ  Վրաստանում գրիպի վիրուսից մահացածների թվաքանակը հասել է 16-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն: Նրա խոսքերով` գրիպի վիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է:  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի պարզաբանմամբ`  H1N1՝ խոզի գրիպի վարակից մահացել է 15 մարդ, իսկ H3N2-ից` 1 մարդ:  «Տարածված բոլոր դեպքերը եղել են խրոնիկ հիվանդության ֆոնի վրա: Հիմնական պատճառը եղել է այն, որ հվանդները դիմել են  ուշացումով: Կարելի է ասել, որ հիմնական վտանգը արդեն հաղթահարվել է: Վաղ փուլում բուժում սկսելը առողջացման երաշխիք է,  եւ մահացության բոլոր դեպքերը եղել են բուժման ուշացման պատճառով» ,- հայտարարել է Ամիրան Գամկղրելիձեն

Թողնել պատասխան