2017-ին վրացական գինու արտահանման ծավալը 51 տոկոսով աճել է

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վրաստանն ավելի քան 31 միլիոն շիշ գինի է արտահանել։ Այս ցուցանիշը 51 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Գումարային արտահայտությամբ, արտահանվել է ավելի քան 70 միլիոն ամերիկյան դոլարի գինի:

Վրացական գինու արտահանման մեծ մասը բաժին է ընկնում առաջին հերթին Ռուսաստանին (19․313․343 շիշ), այնուհետ Չինաստանին (3․842․412 շիշ),  Ուկրաինային (2․983․000 շիշ), Լեհաստանին (1․212․704 շիշ), Ղազախստանին (1․168․827 շիշ)։

Վրաստանյան գինու արտահանման ծավալներն ավելացել են նաև ԵՄ երկրներ:

Բացի այդ, հունվար-հունիսին Վրաստանն արտահանել է ավելի քան 6 միլիոն շիշ վրացական կոնյակ և օղի։ Օղու դեպքում արտահանված արտադրանքի ծավալը 2016 թվականի համեմատությամբ աճել է 85 տոկոսով:

2017 թվականի առաջին կիսամյակում գումարային արտահայտությամբ, արտահանվել է 122 միլիոն 140 հազար ամերիկյան դոլարի վրացական գինի, կոնյակ և օղի:

Աղբյուրը՝ «Agenda.ge»

Թողնել պատասխան