2018-ին Վրաստանի նախագահը կընտրվի ժողովրդի կողմից

2018 թվականին Վրաստանի նախագահի ընտրության կարգում փոփոխություն չի լինի: Նախագահը կընտրվի ուղիղ ճանապարհով՝ ժողովրդի կողմից: Դրանից հետո հնարավոր է, որ ընտրությունը հաստատվի խորհրդարանի կողմից:

Ըստ խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Սեսիաշվիլիի՝ իշխող թիմն առայժմ դիտարկում է նախագահի ընտրության այս տարբերակը:

«Եթե մենք իսկապես ցանկանում ենք խորհրդարանական հանրապետություն, և, որ չլինի հիբրիդային համակարգ, այդ դեպքում նախագահի դերն ընդամենը խորհրդանշական է դառնում: Սակայն, կայունության տեսանկյունից նրա դերը շատ կարևոր է ճգնաժամերի դեպքում, կարծում եմ, որ հիբրիդային մոդելից պետք է անցնենք իսկական խորհրդարանական մոդելի, որն, իհարկե, կփոխի նախագահի ընտրության կարգը: Այս փուլում ես շարունակում եմ քննարկումները, որպեսզի հետո կարծիք չստեղծվի, թե իշխանությունը փորձում է այս կերպ պայքարել այս կամ այն թեկնածուի  դեմ:  Հնարավոր է՝ առաջիկա նախագահական ընտրություններին նախագահին ընտրի ժողովուրդը, իսկ հաջորդ ընտրությունների ժամանակ ուժի մեջ մտնի պառմալենտական մոդելին համապատասխանող կարգը, այդ ժամանակ նախագահին կնշանակի  խորհրդարանը»,- ասել է Սեսիաշվիլին:

Թողնել պատասխան