Երևանից Թբիլիսի տեղափոխված Գրանդ փղին վիրահատում են. տեսանյութ

Թբիլիսիի կենդանաբանական այգում այս պահին ընթանում է հայտնի Գրանդ փղի կոտրված ժանիքի վիրահատությունը:

Բարդ վիրահատությունն անցկացնելու համար Աֆրիկայից Թբիլիսի է ժամանել հայտնի անասնաբույժ Գերհարդ Ստինկամպը և անեսթեզիոլոգ Ադրիան Տորդիֆը:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե վիրահատությունը քանի ժամ կտևի։ Մասնագետները նշում են, որ բորբոքված ժանիքը մեծ վտանգ է հանդիսանում Գրանդի առողջության համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժանիքի հեռացման վիրահատությունը նկարահանելու է BBC-ն՝ Գրանդին դարձնելով բազմասերիալանոց վավերագրական ֆիլմի հերոս։

Գրանդ փիղը 23 տարեկան է, նրան Երևանից Թբիլիսի են տեղափոխել 2014-ին, այն ժամանակ ևս Գրանդը ստիպված է եղել ժանիքի վիրահատության ենթարկվել։

LIVE ⭕ 🐘 თბილისის ზოოპარკის ბინადარ სპილოს ამ წუთებში მოტეხილი ეშვის ამოღების ოპერაცია უტარდება

Posted by TV Pirveli • ტელეკომპანია პირველი on Wednesday, October 31, 2018