Սաակաշվիլիին ձերբակալել են Կիեւի «Սուլուգունի» ռեստորանում

Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Կիեւի «Սուլուգունի» ռեստորանում: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի մամլո ծառայությունը:

«Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Միխայլովսկի պողոտայում գտնվող «Սուլգունի» ռեստորանում»,- գրված է Սաակաշվիլիի մամլո ծառայության հայտարարության մեջ:

Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում մեկ այլ գրություն է տեղադրված, որտեղ նշվում է, որ ինչ որ դիմակավոր մարդիկ առեւանգել են նրան «Նոր ուժերի շարժում» կազմակերպության գրասենյակի մոտից եւ 3 սպիտակ Volkswagen մակնիշի ավտոմեքենաներով անհայտ ուղղությամբ շարժվել: Նշվում է նաեւ մեքենաներից մեկի պետհամարինշերը:

Նշենք, որ փետրվարի 12-ին Կիեւի դատախազությունը Սաակաշվիլիին կանչել էր հարցաքննության, ինչին ի պատասխան Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բագամազովը հայտարարել էր, որ Սաակաշվիլին չի պատրաստվում ներկայանալ դատախազություն:

Լուսանկարը՝ interpressnews.ge կայքից

Թողնել պատասխան