Վիրահայոց թեմը 2018-ին ավելի քան 600 հազար լարի կստանա պետությունից

Վրաստանի Կրոնի պետական գործակալությունը ընդունել է Վրաստանում առկա կրոնական կազմակերպություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասների փոխհատուցման վերաբերյալ 2018 թվականին վերաբերող որոշումը:

«Կրոնական կազմակերպությունների հետ խորհրդատվության և փաստական հանգամանքները (հավատացյալների, հոգևորականների և կրոնական շինությունների թվաքանակ) ուսումնասիրման արդյունքում, Կրոնի հարցերով պետական գործակալությունը որոշել է, որ «Վրաստանի 2018 թվականի բյուջեի վերաբերյալ» օրենքով Վրաստանում գործող կրոնական կազմակերպություններին` Խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մի մասը հատուցելու համար հատկացնել 4 միլիոն 500 հազար  լարի:

Այս պահին կտրվի միայն 3,5 միլիոն լարի հետեւյալ բաշխվածությամբ.

1. Վրաստանի մահմեդական համայնքը կստանա 2 միլիոն 200 հազար լարի (շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար)

2. Վրաստանի հայ առաքելական համայնքը` 600 հազար լարի (շուրջ 240 հազար ԱՄՆ դոլար)

3. Վրաստանի հռոմեական կաթոլիկ համայնքը` 400 հազար լարի (շուրջ 160 հազար ԱՄՆ դոլար)

4. Վրաստանի հրեական համայնքը` 300 հազար լարի (շուրջ 120 հազար ԱՄՆ դոլար)

Մնացած 1 միլիոն լարին համայնքներին կտրամադրվի ավելի ուշ, նշվում է հայտարարության մեջ:

Հարկ է նշել, որ վրաց ուղղափառ եկեղեցուն` Վրաստանի Կրոնի գործակալության կողմից 2018-ին տրամադրվելիք գումարի թիվը հայտարարության տեքստում առկա չէ: Նշենք նաեւ, որ նախորդ` 2017 թվականի ընթացքում, վրաց ուղղափառ եկեղեցին պետությունից ստացել է շուրջ 25 միլիոն լարի (10 միլիոն ԱՄՆ դոլար):

Թողնել պատասխան