Վրաց ըմբիշը հաղթել է Սումոյի տարվա առաջին մրցաշարում

Տոկիոյում ավարտվել է տարվա Սումոյի առաջին մրցաշարը՝ Հացու Բասյոն: Մրցաշարի հաղթող է ճանաչվել վրաց սումոյիստ Լևան Գորգաձեն:

«Վրաց ըմբիշի հաղթանակը ցնցել է սպորտաձեւի սիրահարներին, քանի որ այն Գորգաձեի` ավագ մրցաշարում առաջին հաղթանակն է եղել»,- գրում է «popsport.ge»-ն:

Վրաց ըմբիշը մրցաշարի վերջին օրը հզոր Օշիդաշիի (Հրում դեպի առաջ) միջոցով պարտության է մատնել Շոտա Էնդոյին՝ մենամարտն ավարտելով 14-1 հաշվով: Մրցաշարում հաղթանակ տանելու համար Գորգաձեն պարգևատրվել է Կայսերական գավաթով, դրա հետ մեկտեղ ըմբիշը փայլուն ներկայացման համար արժանացել է Շուկուն-Շո և ցուցաբերած տեխնիկայի համար համապատասխան Գինո-Շո մրցանակներին:14

Սումոյի պաշտոնական մրցաշարերը (բասյո), տեղի են ունենում տարեկան 6 անգամ Տոկիոյում (հունվար, մայիս և սեպտեմբեր), Օսակայում (մարտ), Նագոյայում (հուլիս) և Ֆուկուոկեում (նոյեմբեր)։ Բասյոն սկսվում է սովորաբար ամսվա երկրորդ կիրակի օրը և տևում շուրջ 15 օր։ Մինչ մրցաշարը ըմբիշները մասնակցում են տարբեր տեսակի բարեգործական և ցուցադրական գոտեմարտերի։

Թողնել պատասխան