Աբխազիայում Մալխազ Ծուրծումիային ձերբակալել են սահմանը ապօրինի հատելու համար

Աբխազիայի դե ֆակտո կառավարության սահմանապահ զորքերի աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Մալխազ Ծուրծումիային` սահմանը հատելու համար: Պարզվում է՝ Ծուրծումիան ձերբակալվել  է փետրվարի 28-ին: Գրում է imedinews.ge կայքը:

Ըստ աբխազական լրատվամիջոցների` Ծուրծումիան փորձել է Էնգուրի գետն անցնելով Գալի հասնել: Նշվում է նաեւ, որ 2017 թվականի ապրիլի 5-ին այս ծառայությունը ձերբակալել էր նաև Վրաստանի քաղաքացի Աչիկո Ռոգավային և նրա 25-ամյա որդուն՝ Պաատա Ռոգավային:

Օգոստոսի 1-ին դատարանի որոշման համաձայն, նրանք դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման, սակայն դե ֆակտո կառավարությունը ազատ էր արձակել նրանց:

Թողնել պատասխան