Իրակլի Ալասանիան լքում է իր ստեղծած կուսակցությունը

Ճեպազրույցը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդը սկսեց շնորհակալական խոսքով։ Նա նշեց, որ կուսակցությունը առանձնանում է նրանով, որ իր անդամները երբեք չեն համակերպվել անարդարության հետ, ինչի համար շնորհակալություն հայտնեց նրանց այնուհետև շարունակեց.

14620127_1442115815818561_216080131_nՄենք շատ ծրագրեր ունեինք երկրի զարգացման համար: Ցավոք մեզ դրանք իրականացնելու  հնարավորություն չտրվեց: Մենք պետք է հասկանանք, թե ինչով էր պայմանավորված նման արդյունքները և խնդիրը առաջին հերթին պետք է փնտրենք մեր մեջ: Առաջիկա օրերին կվերլուծենք արդյունքները:

Ալասանիան նշեց, որ կուսակցությունը լուրջ վերակազմակերպման կարիք է զգում, որպեսզի այն պատրաստվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Իրակլի Ալասանիան խոսեց նաև անձամբ իր ծրագրերի և կուսակցությունից դուրս գալու որոշման մասին.

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել աջակիցներիս, հատկապես Գորիի բնակչությանը, ովքեր ինձ առաջին իսկ օրվանից շատ ջերմ ընդունեցին: Ինչպես հայտնի է  Գորիում ծրագրվում է մեծամասնական թեկնածուների ընտրությունների երկրորդ փուլ, սակայն ես որոշել եմ ընդունել դադարեցնել մասնակցությունս և ժամանակավորապես դուրս գալ «Ազատ դեմոկրատներ»-ի շարքերից, քանի որ տված խոստումները իրականացնելու համար հարկավոր է խորհրդարանում ներդաշնակ աշխատող խումբ»:

Ալասանիան նշեց, որ քաղաքականությունից դուրս՝ այլ ոլորտում աշխատելով ավելի մեծ օգուտ կբերի Վրաստանին: Նա ասաց, որ չնայած իր ունեցած մեծ հարգանքին, ժողովրդի այսպիսի ընտրությանը նա չի հավատում։ «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ  Նինո Գոգուաձեն իր հերթին ասաց, որ կուսակցությունից դուրս գալու որոշումը անդամներն անհատական կկատարեն:

«Մենք շարունակում ենք  կուսակցական գործունեությունը, կշտկեք մեր բոլոր սխալները: Իմ կարծիքով նման ընտրություն անելով վրաց հասարակությունը չի գիտակցել, թե ինչ պետություն է ստացել: Խորհրդային երկրի մոդելը Վրաստանում հեռանկար չունի:  Առայժմ Պետրիաշվիլիից բացի ոչ ոք չի լքում կուսակցությունը, ցանկության դեպքում այդ որոշումը նրանք անհատական կընդունեն»:

Թողնել պատասխան