Ամենաշատ վարձատրվող առաջին դեմքերը

Ֆրանսիական Les Echos պարբերականը հրապարակել է Statista հետազոտության կենտրոնի տրամադրած` համաշխարհային առաջնորդների աշխատավարձերի վարկանիշային աղյուսակը:Այն գլխավորում է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարակ Օբաման։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, ամերիկյան առաջնորդը տարեկան վաստակում է 400 հազար դոլար, այն դեպքում, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հրաժարվում է նախագահական աշխատավարձից և ստանալու է ընդամենը 1 դոլար: Վարկանիշային աղյուսակում Օբամային զիջում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն` 260 հազար դոլար աշխատավարձով: Առաջին եռյակը եզրափակում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` 234 հազար դոլարով: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը աղյուսակի ընդամենն 8-րդ հորիզոնականում է, ըստ փորձագետների հաշվարկի` նրա աշխատավարձը 194 հազար դոլար է: Թերթը հիշեցնում է, որ 2012-ին, իշխանության գալուց հետո որոշում է ընդունել նախագահական աշխատավարձը կրճատել 30 %-ով: Այսպիսով` Ֆրանիսայի առաջնորդի վաստակածն ավելի քիչ է, քան Հարավաֆրիկյան հանրապետության նախագահի, կամ Մեծ Բրիտանիայի վարչապետի: Աղյուսակի 9-րդ հորիզոնականում ՌԴ առաջնորդն է: Վլադիմիր Պուտինի տարեկան աշխատավարձը կազմում է 136 հազար դոլար: Տասնյակը եզրափակում է 125 հազար դոլար աշխատավարձ ստացող, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին: Աղյուսակում են նաև ՀԱՀ և Թուրքիայի նախագահները, Ջեկոբ Զուման` 223 հազար դոլար, Ռեջեփ Թայիբ Էրդողանը` 197 հազար դոլար, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի վարչապետները, Թերեզա Մեյը` 215 հազար , իսկ Սինձո Աբեն` 203 հազար դոլար տարեկան աշխատավարձով:

Թողնել պատասխան