Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Դանիայում

2012 թվականին ՄԱԿ-ը Մարտի 20-ը հռչակեց Երջանկության միջազգային օր ` բացատրելով, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է: Տարբեր գիտությունների համար, ինչպիսիք են օրինակ, փիլիսոփայությունը, հոգեբանությունը, աստվածաբանությունը, նույնիսկ կենսաբանությունը, երջանկությունը դարձել է մշտական ուսումնասիրության առարկա :

Երջանոկթւյուն կոչվածը եղել և մնում է նկարիչների, բանաստեղծների, երաժիշտների , այլ ստեղծագործողների չավարտվող թեման: ՄԱԿ-ի տարածաշրջանային կայուն զարգացման ցանցը հրապարակել է 2015 թվականի 156 երջանիկ երկրների ցանկը: Վրաստանը 126-րդ հորիզոնականում է:

Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ , ըստ ՄԱԿ -ի` այսօր ապրում են Դանիայում: Քիչ են զիջում Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան: Կյանքի բարձր որակ, տնտեսական ու քաղաքական կայուն մակարդակ, ինքնասպանությունների ամենացածր ցուցանիշ , բոլոր այս նախապայմանները պետք է ունենան երկրները` երջանիկ համարվելու համար: Շարքային քաղաքացիները` անկախ զեկույցներից ու նրանից, թե երկիրը որ հորիզոնականում է ըստ երջանկության ինդեքսի, երջանկության իրեն բանաձևն ու պատկերացումն ունեն.

«Ինձ համար երջանկությունն այն է, որ ունեմ ընտանիք, սիրում եմ, սիրված եմ, երջանկությունը պետք է ստեղծել»,- ալիքի հետ երջանկության մասին իր պատկերացումներով կիսվեց երիտասարդ մի աղջիկ: Անցորդներից մեկի համար էլ երջանկությունն այն է, որ ինքը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Շատերը համոզած են, որ երջանկությունը սիրելու մեջ է:

Յուրաքանչյուրի համար երջանկությունը տարբեր է, շատերն , օրինակ համոզված են,որ լիակատար երջանկություն չկա, կան միայն երջանիկ պահեր, բոլորը, սակայան ,. համակարծիք են մեկ հարցում` երջանիկ լինելու համար սոցիալական կարգավիճակն ու դիրքը միշտ չէ որ կարևոր է:

Թողնել պատասխան