Ավտոբուսի հարբած վարորդների կռվի հետևանքով 5 մարդ է վիրավորվել

Գախոկիձե փողոցում երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ միջին տարիքի տղամարդը չորս մարդ է վիրավորել, այնուհետև ինքն իրեն վնասել, ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել:

Հայտարարության համաձայն, սույն թվականի մարտի 7-ին Թբիլիսիի Գախոկիձե փողոցում N150 ավտոբուսի վարորդները, սննդի օբյեկտներից մեկից դուրս գալուց հետո՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վեճի են բռնվել:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ հետաքննության նախնական արդյունքների՝ վարորդներից մեկը՝ 1960 թվականին ծնված Ի.Չ-ն, բանավեճի ժամանակ սառը զենքով վիրավորել է իր նույն երթուղին սպասարկող վարորդներ 1977 թվականին ծնված Ա.Զ.-ին, 1965 թվականին ծնված Գ.Կ-ին, 1967 թվականին ծնված Վ.Ի.-ին և 1961 թվականին ծնված Գ.Կ.-ին, ինչից հետո վնասել է ինքն իրեն և փորձել դեպքի վայրից փախչել: Ոստիկանությունը նրան ձերբակալել է և տեղափոխել հիվանդանոց:

ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածով, ինչը նշանակում է  երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ ծանրացուցիչ հանգամանքներում։

Թողնել պատասխան