Բաթումիում հատուկ ուղեկցորդները կօգնեն հաշմանդամություն ունեցող անձանց

Բաթումիի քաղաքապետարանը սկսել է վերապատրաստել հատուկ ուղեկցորդների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս մասին տեղեկացրել են Բաթումիի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Վերապատրաստումը կտևի 7 օր: Ուղեկցորդները կօգնեն հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժվել քաղաքում:

Ակնկալվում է, որ նախագծի ուժի մեջ մտնելուց հետո առաջին փուլում այս ծառայությունից կօգտվի հաշմանդամություն ունեցող 48 անձ: Այսպես, յուրաքանչյուր ուղեկցորդ կծառայի նախագծի 6 շահառուի: Նրանցից յուրաքանչյուրը ծառայությունից օվտելու հնարավորություն կունենա շաբաթական 2 անգամ:

Նախագիծն իրականացվում է առաջին անգամ: Դրա իրականացման համար հատկացվել է 28,8 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար)։

Թողնել պատասխան