Կիեւում բախումների հետեւանքով վիրավորների թիվը հասել է 14-ի

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հետ բախման հետեւանքով 14 ոստիկան է վիրավորվել, այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի ազգային ոստիկանության մամլո ծառայությունը:

«Հաստատված է, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վիրավորվել է 14 ոստիկան:  Նրանք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում ուժայինների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Ուկրաինայի ոստիկանությունից հայտարարել են, թե ցուցարարները ագրեսիվ են տրամադրված եղել, պահանջել են խորհրդարանի խոսնակի հետ հանդիպում, այնուհետև փորձ են արել խորհրդարան մուտք գործել:

Առկա տեղեկատվությամբ, բախումը տեղի է ունեցել, երբ ցուցարարները անվադողեր են վառել:

Թողնել պատասխան