Վրաստանում սպասվում են տեղումներ

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, ապրիլի 5-ի օրվա երկրորդ կեսից մինչև ապրիլի 6-ի առավոտյան, հիմնականում երկրի արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, կփչի ուժեղ քամի, իսկ լեռնային շրջաններում սպասվում է ձյուն: Ծովում սպասվում է 3-4 բալանոց փոթորիկ:

Գործակալության հաղորդմամբ, սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է նպաստեն Վրաստանի գետերի վարարմանը և լեռնային շրջաններում  ձնահյուսերի և սողանքների առաջացմանը: