2017 թվականին Վրաստանում ռեկորդային թվով հրդեհներ են գրանցվել

2017 թվականին Վրաստանում 15 հազար 222 հրդեհ է տեղի ունեցել, որը 39 տոկոսով գերազանցում է 2016-ին տեղի ունեցած հրդեհների թվին։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ հրդեհների այս թիվը գերազանցում է վերջին 17 տարիների ցուցանիշը։ Այս մասին հաղորդում է Tabula.ge-ն։

2017-ին հրդեհների հետևանքով զոհվել է 79 մարդ, որը 2016-ի համեմատությամբ 61 տոկոսով ավելի է։ Այս թիվը նույնպես գերազանցում է վերջին 17 տարիների ցուցանիշը։

Ամենաողբերգականը նոյեմբերի 24-ին Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհն էր, որի ժամանակ տարհանման նորմերի խախտման հետևանքով 11 մարդ մահացավ։ Մահացածների թվում ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ էին։

2017-ի ամենախոշորը Բորջոմիի, Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի, ինչպես նաև Մթածմինդա լեռան հրդեհներն էին։

Թողնել պատասխան