Գերմանիան հրապարակել է Վրաստանից ապաստան հայցողների վիճակագրությունը

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Վրաստանից ապաստան հայցողների վիճակագրությունը։ Համապատասխան տեղեկատվությունը Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից ստացել է Die Welt գործակալությունը:

Գերմանիայի ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն, 2017 թվականի սեպտեմբերին ապաստան է խնդրել Վրաստանի 238 քաղաքացի, այնուհետև թվերը ավելանում են: Հոկտեմբերին ապաստան հայցողների թիվը կազմել է 355, նոյեմբերին` 444, դեկտեմբերին` 522,  հունվարին (2018թ․)` 745 քաղաքացի:

Գերմանիայի խորհրդարանի «Քրիստիան-դեմոկրատական միություն» և «Քրիստիան-սոցիալ միություն» խմբակցության խոսնակ Ստեֆան Մայերի խոսքով, այս հարցը պետք է ժամանակին լուծվի:

«Եթե իրավիճակը չբարելավի, Եվրամիությունը պետք է մտածի, նորից մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանի»,- հայտարարել է Մայերը:

Թողնել պատասխան