ԵՄ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նիստի շրջանակներում: Կողմերը քննարկել են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների, Վրաստանում իրականացվող բարեփոխումների և Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների վերաբերյալ հարցեր:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Կվիրիկաշվիլին և Մոգերինին անդրադարձել  են Վրաստանի ձեռքբերումներին և բարեփոխումներին, որոնք նպաստում են վրաց-եվրոպական հարաբերությունների մերձեցմանը: ԵՄ-ի գերագույն հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Մոգերինին նշել է նաև, որ Վրաստանը այն կարևոր հարցերի շարքում է եղել, որոնց շուրջ  նա քննարկում է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպմանը:

Կվիրիկաշվիլին և Մոգերինին մտքեր են փոխանակել նաև նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգային հարցերի շուրջ:

Թողնել պատասխան