Սամցխե-Ջավախեթիի և Աջարիայի շրջանները կապող ճանապարհը վերականգնվում է

Ակտիվորեն շարունակվում են Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ներքին համապետական ​​նշանակության մայրուղու Խուլո-Զարզմի հատվածի վերակառուցման աշխատանքները, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը:

Ծրագիրը, որը ֆինանսավորում է Քուվեյթի հիմնադրամը, բաժանված է 2 հատվածի, և ընդհանուր առմամբ` վերականգնում-վերակառուցումն իրականացվում է 42 կմ երկարությամբ ճանապարհի վրա։

«Խուլո-Զարզմի հատվածի նախագծի շրջանակներում կանցկացվի 2 շերտ ասֆալտբետոնե ծածկ: Այս փուլում ընթացքի մեջ է ճանապարհի ծածկի, կամուրջների և այլ արհեստական ​​կառույցների շինարարությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Վերանորոգված Խուլո-Զարզմի հատվածը ամենակարճ ճանապարհով կկապի Սամցխե-Ջավախեթիի և Աջարիայի շրջանները։ Վերականգնողական հատվածը սկսվում է Խուլո գյուղից, անցնում Գոդերձեի լեռնանցքով և հասնում Ադիգենի Զարզմա գյուղ: Թարմացված երթուղիով Բաթումիից Ախալցխա ճամփորդության տևողությունը կկրճատվի 1,5 ժամով։

Շինաշխատանքների արժեքը կազմում է 95 մլն 689 հազար 302 լարի: