Դեկտեմբերի 2-ին որդուս հետ մահացա, իսկ մահացածները երկրորդ անգամ չեն մահանում. Զազա Սարալիձե

«Ես մի քանի ամիս առաջ ներքին գործերի նախարարի հետ հանդիպում պահանջեցի, սակայն, ինչպես երևում է, նախարարը չի ցանկանում ինձ տեսնել», — այս մասին ասել է 2017-ի դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցում ծեծկռտուքի ժամանակ մահացած 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Սարալիձեի հայր Զազա Սարալիձեն:

Ըստ Սարալիձեի, ամբողջ համակարգը ներգրավված է, որպեսզի որդու մահվան գործի հանգամանքները չբացահայտվեն։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նրանք ցանկանում են պատասխանատվության ենթարկել իրեն, Սարալիձեն ասել է, որ դա չի բացառում:

«Չի բացառվում, որ նրանք կփորձեն վարկաբեկել ինձ կամ վախեցնել, բայց ես չեմ վախենում, որովհետև դեկտեմբերի 2-ին ես որդուս հետ մահացա, իսկ մահացածները երկրորդ անգամ չեն մահանում», — ասել է Զազա Սարալիձեն:

Թողնել պատասխան