«ԵՄ-ը Թուրքիայի կարիքը չունի». Ավստրիայի արտգործնախարար

Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ  ԵՄ-ը միգրանտների հոսքը զսպելու հարցում  Թուրքիայի օգնության կարիքը չունի:  «Euroline.ge»-ն տեղեկացնում է, որ  Կուրցը ԵՄ-ը  կոչ է արել չտրվել Թուրքիայի ճնշումներին, նրա հետ չսահմանել առանց վիզայի ազտականացման ռեժիմ:

«Մեզ Թուրքիան պետք չէ.  մենք չպետք է տրվենք նրա շանտաժներին, երբ  սպառնում է չեղարկել միգրանտների հարցով ձեռք բերված համաձայանգիրը, եթե վիզայի ազատականցում չստանա:  Մեզ անհրաժեշտ է  ուժեղ ԵՄ, որը կարող է պաշտպանել իր սահմաններն ու քաղաքացիներին»,- ասել է Կուրցը գերմանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում:

Հիշեցնենք`  Թուրքիայից վերջին շրջանում  սպառնալիքներ են հնչում. պաշտոնական Անկարան պատրաստ է չեղարկել  փախստականների խնդրին առնչվող ԵՄ-ի հետ կնքած համաձայնագիրը, եթե  վերջինս հրաժարվի ազատ վիզային ռեժիմ տրամադրել:

Ի դեպ, հարցի շուրջ քննարկումները թեժացել են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական հեղաշրջման անհաջող փորձի արդյունքում  կազմակերպիչների նկատմամբ մահապատիժը վերականգնելու առաջարկ արեց:

ԵՄ անդամ մի շարք երկրներ  Բրյուսելին կոչ են անում Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնել:

Թողնել պատասխան