Թբիլիսիի քաղաքային դատարանը չի բավարարել Աննա Դոլիձեի հայցը

Թբիլիսիի քաղաքային դատարանը արդարադատության բարձրագույն խորհրդի դեմ, նրա ոչ դատավոր անդամ Աննա Դոլիձեի հայցը չի բավարարել:

Աննա Դոլիձեն Խորհրդի դեմ բողոքել է, երբ 14 դատավորների կողմից հեռացվել է դատավորության հարցազրույցի գործընթացից: Դոլիձեն գտնում է, որ այս քայլը դատական համակարգի հանդեպ նրա քննադատական վերաբերմունքի և հայտարարությունների հետ է կապված: Ըստ Դոլիձեի՝ խորհուրդն օրենքով նրան հարցազրույցի գործընթացից հեռացնելու իրավունք չուներ: Աննա Դոլիձեի շահերը դատարանում պաշտպանում է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Հայցվորը ծանոթացրել է դատական հայցի հետ կապված փաստարկներին:

Իր հերթին, արդարադատության գերագույն խորհուրդը չի ընդունել հայցը: Խորհրդի իրավաբանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ որոշումն այս դեպքում ընդունվել է օրենքի հիման վրա և այն անվավեր ճանաչելու հիմք գոյություն չունի:

Թողնել պատասխան