Թուրքիայում Վրաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Թուրքիայում ոստիկանին վիրավորելու համար Վրաստանի մի քաղաքացի է բերման ենթարկվել։ 

Interpressnews-ի փոխանցմամբ, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ  քաղաքացին  գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքելով տեղի ունեցածին, նշել է, որ Թուրիքայում Վրաստանի դեսպանատունը հետևում է հետաքննության ընթացքին, զբաղվում նաև Վրաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցով:

«Տրապիզոնում Վրաստանի հյուպատոսարանը տեղյակ է միջադեպի մասին: Հյուպատոսարանը մշտական կապ է պահում թուրքական կողմի հետ: Թուրք իրավապահների տեղեկատվությամբ՝ վաղ առավոտյան (ժամը 06:00-ին) ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Վրաստանի քաղաքացին վիրավորել է թուրք ոստիկանին: Ըստ թուրք իրավապահների, կողմերը բժշկական հետազոտությունից հետո կհարցաքննվեն դատախազությունում»,-տեղեկացրել է Վրաստանի արտգործնախարարությունը:

Interpressnews-ը հավելում է, որ թուրք մաքսավորները վիրավորել են (այդ թվում ֆիզիկական վիրավորանք հասցրել) Վրաստանի 2 քաղաքացու: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ այդ մասին քաղաքացիների հարազատներն են փոխանցել:

Թողնել պատասխան