Խիդաշելին մեկնել է Ադրբեջան

 Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Ադրբեջանում մասնակցում է՝ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան պաշտպանության նախարարների հավաքին:

Մայիսի 17-ին եռակողմ հանդիպումից առաջ, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ուղեկցությամբ, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները այցելել են «Ադրբեջանի տարածքային ամբողջաակաանության համար զոհված ազատամարտիկների» և Հեյդար Ալիևի հուշարձան: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել է նաև Ադրբեջանի` իր գործընկերոջ հետ: Հանդիպումը կայացել է Գաբալա քաղաքում՝ Հեյդար Ալիևի անվան Կոնգրեսի տանը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Թինաթին Խիդաշելին Զաքիր Հասանովին առաջարկել է օգտվել Վրաստանում տեղի ունեցող ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների գնահատման կենտրոնի (JTEC) և պաշտպանության ինստիտուցիոնալ հաստատություններից: Թինաթին Խիդաշելին Հասանովին հրավիրել է մայիսի 24-25-ին Վրաստանում կայանալիք` Պաշտպանության և անվտանգության համաժողովին և մայիսի 26-ին նվիրված` Վրաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Թողնել պատասխան