Կանադան ավելացրել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները

Կանադան  ընդլայնել է Ռուսաստանի դեմ կիրառվող անձնական պատժամիջոցների ցուցակը: Ցանկում ներառվել է ևս 15 մարդ՝ այդ թվում  Ղրիմից ընտրված՝ Պետդումայի 6 պատգամավոր: Կանդական կառավարության կայքում հրապարակված հայտարարության  մեջ ասված է. «Պատժամիջոցների ավելացումը հարկավոր է՝ Ռուսաստանի վրա անհրաժեշտ ճնշումը պահելու համար, որպեսզի ստիպել՝ կատարել միջազգային պարտավորությունները՝ Ուկրաինայի նկատմամբ: Կանադան չի ընդունում Ղրիմում ռուսական ընտրությունների լեգիտիմությունը և արդյունքները, ինչպես նաև երբեք չի ընդունել ուկրաինական տարածքի անօրինական բռնակցումը»:

Ռուսաստանում Կանադայի դեսպանատանը հայտնել են, որ  Կանադայի նոր պատժամիջոցներին կարձագանքեն «փոխադարձության սկզբունքով»: Նոյեմբերի սկզբին Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները Ղրիմի պաշտոնյաների  նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում համաձայնության էին եկել: ԵՄ կողմից  ֆինանսական և մուտքի արտոնագրի  սահմանափակումներ են տարածվել արդեն 151 անձի  և 37 ընկերությունների նկատմամբ՝ Ղրիմը Ռուսաստանին միանալու մեջ դեր ունենալու և Ուրաինայի արևելքում ռուսամետ անջատողականներին աջակցության համար: Ավելի ուշ  նման որոշում ընդունեցին նաև ԱՄՆ-ում: Հիշեցնենք՝ Ղրիմը Ռուսաստանին միացավ 2014-ին:

Նյութի աղբյուր՝ apsny.ge

Թողնել պատասխան