Կոլումբիայում կործանված ինքնաթիռից ընդամենը 5 մարդ է փրկվել

Բրազիլական O Globo լրատվականը, հղում անելով Կոլումբիայի իշխանությունների տեղեկությանը, հաղորդում է, որ նոյեմբերի 29-ի առավոտյան Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում կործանված ինքնաթիռում անձնակազմի 9 անդամ և  72 ուղևոր  է եղել, այդ թվում՝ բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, նաև լրագրողներ:

Ողբերգությունը 76 մարդու կյանք է խլել:  Ինքնաթիռն ուղևորվում էր Մեդելին քաղաք: Տեղեկություն կա, որ վթարի պատճառ կարող էր դառնալ վառելիքի պակասը: Ինքնաթիռը կործանվել է լեռնային տեղանքում, ինչի պատճառով վթարի վայր հասնելը դժվար է:

Թողնել պատասխան