Կոնգոյում գերեվարված օդաչուի համար ապստամբները 1մլն. դոլար են պահանջում

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մեկ ամիս առաջ Կոնգոյի օդային սահմանում խոցված ուղղաթիռի օդաչուն ապստամբների կողմից գերեվարվել է,  վիրավորվել է Վրաստանի մեկ քաղաքացի:Ինչպես հայտնում է արտգործնախարարությունը, վերջինս բուժում է անցնում արևելյան Կոնգոյի Գոմա քաղաքում.

«Պրետորիայում Վրաստանի դեսպանատունը մշտապես կապի մեջ է Կոնգոյի հանրապետության կառավարության հետ, այն բանից հետո, ինչ տեղեկատվություն է տարածվել,  որ ընթացիկ տարվա հունվար ամսին Կոնգոյի  ապստամբների կողմից խոցվել է Վրաստանի զինվորական ուղղաթիռը, և տուժածների շարքում կան նաև Վրաստանի քաղաքացիներ: Մինչ այս պաշտոնական Կոնգոն չէր հաստատում Վրաստանի երկրորդ քաղաքացու մասնակցությունը նշված դեպքում: Մեզ նաև ընտանիքի անդամները չեն դիմել: Փետրվարի 22-ին Կոնգոյի կողմից Պրետորիայում  Վրաստանի դեսպանատանը տեղեկատվություն է տարածվել, որի համաձայն ընդիմադիր խմբակցության կողմից գերեվարվել է Վրաստանի մեկ քաղաքացի , իսկ մյուս քաղաքացին վիրավոր է:  Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Կոնգոյի կառավարության հետ, որպեսզի իրավիճակը մանրամասնորեն պարզաբանվի, և Վրաստանի քաղաքացու օրինական իրավունքը պաշտպանված լինի»-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նշված  քաղաքացիների՝ Կոնգոյում գտնվելու պատճառի մասին պաշտոնապես չի խոսվում:   Հայտնի է, որ նրանք նախկին զինվորականներ են:

Հիշեցնենք, որ  հունվարի 27-ին Կոնգոյի օդային ուժերի կողմից երկու ուղղաթիռ էր խոցվել:  Նրանցից մեկի օդաչու Սոսո Օսուրաուլին գերի էր վերցվել ապստամբների կողմից: Այժմ նրանք վրաց օդաչուի համար որպես փրկագին  պահանջում են մեկ միլիոն դոլար:

Թողնել պատասխան