Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում պետք է էլ ավելի խորանան․ Արմեն Սարգսյան

Վրացական interpressnews լրատվական  կայքը փոխանցում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքերը, ըստ որոնց՝ նախագահն ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում պետք է էլ ավելի խորանան:

«Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները դրական են և հույս ունեմ, որ էլ ավելի կխորանան: Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք: Մեր երկրների ժողովուրդները միասին են աշխատել տարիներ շարունակ: Մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում նաև տնտեսական ոլորտում, պետք է էլ ավելի խորանան»,- հայտարարել է Հայաստանի նախագահը՝ հավելելով, որ վրացի գործընկերնեը պետք է այնպիսի հաճախականությամբ հաճախեն Հայաստան, ինչպես հայերը՝ Վրաստան։

Թողնել պատասխան