Լրագրողական մրցանակ Ալիքի խմբագրին

Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Նիդեռլանդների թագավորության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Երևանի «Բեստ Վեսթերն Կոնգրես»  հյուրանոցում տեղի ունեցավ «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի եզրափակիչ միջոցառում-մրցույթը:

Մրցույթի նպատակն էր խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին և նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում:

Լավագույն 22851617_2126862750664548_779661916_oլրագրողական նյութերի ամենամյա մրցանակաբաշխության  դափնեկիրներից էր Գիտա Էլիբեկյանի` «Armenian-Azerbaijani families-wishing the good times were back» վերնագրով հոդվածը:

Թբիլիսիում բնակվող, Ալիք մեդիայի խմբագիր եւ Վրաստանում Հայաստանի հանրային ռադիոյի թղթակից Գիտա Էլիբեկյանը մրցանակաբաշխության ժամանակ նշեց, որ Վրաստանում նրան հետաքրքրել է, թե ինչպես է ազդում  խառնածին (հայ-ադրբեջանական) ընտանիքների կյանքում ղարաբաղյան հակամարտությունը:

22851524_2126861957331294_1791876155_oՄիջոցառման ավարտին մեզ հետ զրույցում Հեղինակը կիսվեց, թե ինչ խնդիրեր ու բարդություններ է հաղթահարել հոդվածը պատրաստելիս.

«Չնայած նրան, որ Վրաստանում նման ընտանիքները շատ են, այնուամենայնիվ, ոչ բոլորն էին համաձայնում կիսվել իրենց պատմությունով: Կային նաև այլ դժվարություններ: Երբ «Մեյդանում» (թաղամաս Թբիլիսիում) հավաքված խոսում էի  իմ հերոսների հետ, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել և մեծ աղմուկ էր բարձրացել, եկել էին նաև ադրբեջանական պետական «SOCAR» ընկերության համազգեստով մարդիկ, ովքեր փորձում էին խանգարել, պարբերաբար ընդհատում էին մեր զրույցը: Նրանք պարզեցին, թե ով եմ ես: Այնուհետև, նույն երեկոյան  ադրբեջանական հեռախոսահամարից զանգ ստացա «Գիտա, ո՞նց ես»…»:

Լավագույն լրագրողական նյութերի ամենամյա մրցանակներից մեկին արժանացան նաև Սոնա Քոչարյանն ու Հովհաննես Իշխանյանը, Հայաստանի Բահայի համայնքի վերաբերյալ  «Բազմազանություն Միավորող Հավատը» ֆիլմի համար: Ֆիլմում խոսվում է համայնքի կյանքի, ավանդույթների և առօրյայի մասին: Միջոցառմանը ցուցադրվեց նաև Սոնա Քոչարյանի  «The best of two worlds» ֆիլմը, որը նույնպես տեղադրվել է «Չայխանա» մեդիա հարթակում:

Մրցանակաբաշխությանը հաջորդեց կլոր սեղան-քննարկում` «Կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում գլոբալ մարտահրավերներն ու նորարարության միտումները» թեմայով:

Թողնել պատասխան