Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հասցեն չի փոխի

«Հանրային հեռուստաըներությունը Կոստավա 68  հասցեից տեղափոխելու հարց այս պահին օրակարգում չկա»,-այս մասին ասված է Վրաստանի  Տնտեսության եւ կայուն զարգացման նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ  նախարարությունը անդրադառնում է հարցին՝  հաշվի առնելով օրեր առաջ հանրային հեռուստաընկերության տնօրինության  հայտարարությունը:  Ընկերությունը ներկայացնելով  տիրող ճգնաժամային իրավիճակը, առաջարկում է եռամյա ծրագիր իրականացնել՝ բարելավվելու  տեխնիկան, աշխատակազմի կառուցվածքն ու շենքային պայամանները:

«2016թ. նոյեմբերին գործակալությունը ստացել է հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի նամակը, որում ասվում է, որ շենքը, որտեղ այսօր տեղակայված է ընկերությունը, գտնվում է բավականին ծանր վիճակում:  Այդ պատճառով  լրատվական հաղորդումները կազմակերպելու  համար լրացուցիչ տարածքի անհրաժեշտություն է առաջանում: Պետական գույքի ազգային գործակալությունը պատրաստակամություն է հայտնել ընկերությանը  հողատարածք տրամադրել: Հեռուստաընկերության ղեկավարությունը, սակայն, որոշում է կայացրել վերանորոգել ներկայիս շենքը: Ուստի ընկերությունն այս պահի դրությամբ Կոստավա 68 շենքից չի պատրաստվում հեռանալ»,- ասված է նախարարության պետական գույքի ազգային գործակալության այսօր տարածած հայտարարությունում:

Թողնել պատասխան