Հետաքննչական հանձնաժողովին վստահում ենք. փաստաբան

Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի ընտանիքի փաստաբան Նեստան Լոնդարիձեն հայտարարել է, որ խորհրդարանի կողմից ստեղծված հետաքննչական հանձնաժողովը վայելում է իրենց վստահությունը։ Սարալիձեի ընտանիքը նաև պատրաստակամություն է հայտնել ներգրավվել հանձնաժողովի աշխատանքներում:

Հանձնաժողովի, փաստաբանի և ընտանիքի անդամների հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 9-ին:

«Հանձնաժողովի անաչառ աշխատանքի հետ մեծ հույսեր ենք կապում: Իհարկե վստահում ենք և պատրաստ ենք ներգրավվել աշխատանքներում»,- հայտարարել է Նեստան Լոնդարիձեն: Տեղեկացնում է News.ge-ն:

Թողնել պատասխան