«Մանկական եվրատեսիլը» կանցկացվի Թբիլիսիում

2017 թվականի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Թբիլիսիի սպորտի պալատում` հայտնում է հանրային հեռուստառադիոընկերությունը, որը նաև մրցույթի կազմակերպիչն է:

Այժմ Վրաստանում է գտնվում մրցույթի նախաձեռնող խումբը, որը բաղկացած է եվրոպական տարբեր երկրների հանրային հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչներից: Նախաձեռնող խումբը «Մանկական եվրատեսիլ»-ի կազմակերպան վերաբերյալ այժմ աշխատանքային հանդիպումներ է վարում:

Հիշեցնենք, որ Վրաստանը 2016 թվականին 3-րդ անգամ հաղթեց «Մանկական եվրատեսիլ»-ում և ռեկորդ սահմանեց: Որևէ այլ երկիր նման քանակի հաղթանակ վերոնշյալ մրցույթում չի գրանցել:

Թողնել պատասխան