Պետական միասնական քննություններին գրանցումը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի մարտից

«Պետական միասնական քննություններին դիմորդների գրանցումը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի մարտից»,- այս մասին լրագրողներին հայտնել է պետական միասնական քննությունների կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին:
Վերջինս նաև խոսել է կենտրոնում նախատեսված փոփոխությունների մասին:
«Առաջին հերթին, փոփոխությունները վերաբերում են ընդհանուր հմտություններին և փոքր փոփոխություններ վրաց լեզվի և գրականության գնահատման սխեմայում: Ինչ վերաբերում է վարչական մասին, հնարավոր է փոփոխություններ լինեն քննական կենտրոններում, որոնց մասին առավել մանրամասն կխոսենք դիմորդների գրանցումից առաջ»,- հայտարարել է Մայա Միմինոշվիլին:

Թողնել պատասխան