Մոսկվայում հողին են հանձնել սպանված դեսպանին

Դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանված` Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին հուղարկավորել են Մոսկվայում: Հոգեհանգստին ներկա է եղել նաև Ռուսաստանի պատրիարք Կիրիլը 2-րդը, նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Մինչ հուղարկավորությունը՝ դեսպանի հոգեհանգստի կարգ է կատարվել Ռուսաստանի արտգործնախարարությունում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարլովին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում: Պուտինն ասել է, որ Կարլովը ծառայել է Ռուսաստանին և հերոսաբար զոհվել:

Թողնել պատասխան