Յան Կելլի. «Աշխարհը պարտական է վրացիներին»

«Աշխարհը իսկապես պարտական է վրացիներին միջազգային առաքելություններում ունեցած ավանդի համար»,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ֊ի դեպան Յան Կելլին, Վազիանի գյուղում վրաց զինվորականներին՝ Աֆղանստան ճանապարհելու պաշտոնական արարողության ընթացքում:

Ինչպես հայտարարել է դեսպանը, իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել նման կարևոր միջոցառմանը:

«Մենք բոլորս հպարտանում ենք աշխարհում խաղաղություն հաստատելու գործում ձեր ներդրումով։ Ծայրահեղականները դեռեւս փորձում են վտանգել մեր իրավունքներն ու ազատությունները, մինչդեռ դուք՝ հեռու գտնվելով ձեր ընտանիքներից, պաղաղություն եք պահպանում։ ԱՄՆ-ի և Վրաստանի զինված ուժերի միջեւ ամուր հարաբերություններ են ձեւավորվում, ինչի հիմքում ընկած են ընդհանուր արժեքները, հետաքրքրություններն ու նվիրվածությունը»,֊ հայտարարել է դեսպան Քելլին։

ԱՄՆ֊ի դեսպանի համոզմամբ, երկկողմ հարաբերությունները եւ ընկերությունը էլ ավելի են խորանում:

«Աֆղանստանում վրացիների հետ 7-ամյա համագործակցությունից հետո, մենք ամենալավը գիտենք վրաց զինվորների քաջությունը, ինքնազոհությունը և պատերազմի դաշտում վստահելի գործընկեր լինելու իրողությունը: Ձեր քաջությունը, արժանապատվությունը մեծ հետք է թողնում յուրաքանչյուրիս վրա, քանի որ ձեզանով աշխարհը ավելի անվտանգ է դառնում ապագա սերունդների համար: Մենք միշտ պարտական կլինենք ձեզ, վրաց ժողովրդի դիմաց անկեղծ հիացմունքով և այն սիրով, որը զգում ենք ձեր գեղեցիկ հայրենիքի նկատմամբ։ Աստված ձեզ հետ և խաղաղ վերադարձ ձեր հայրենիք, հպարտ, քաջ և գեղեցիկ Վրաստան» ,- նշել է Յան Կելլին:

Թողնել պատասխան