Ներում է շնորհվել 168 բանտարկյալի

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 168 բանտարկյալի: Ինչպես համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն է հայտարարել, այսօր՝ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, համաներմամբ ազատություն է ստացել նաեւ 6 կին:

«114 դատապարտյալ այսօր և եեւթ կլքի կալանավայրը: Համաներում շնորհված մնացած բանտարկյալների պարագայում նվազել է նրանց պատիժը կրելու ժամկետը»,- նշել է Քորիձեն:

Թողնել պատասխան