«Շրջապատը եվրոպայի համար» բնապահպանական համաժողով` Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին,  Թբիլիսիում  բացելով  «Շրջապատը եվրոպայի համար»  համաժողովը,  բնապահպանական  հարցերի շուրջ առաջնային ուղղություններ սահմանելու անհրաժեշտության մասին է խոսել:  

«Վրաստանը ճանաչում է շրջակա միջավայրի պաշտպանությունը: Վրաստանի կառավարությունը կարեւորում է շրջակա միջավայրի պաշտպանությունն ու բնական ռեսուրսների կառավարումը»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ըստ կառավարության ղեկավարի`  բնապահպանական հարցերը չեն սահմանափակվում միայն մեկ երկրով, դրա համար պետք է սերտ համագործակցություն: Նրա խոսքով, Վրաստանը այսօր արդեն  պատրաստվում է կանաչ տնտեսությունը քննարկել որպես կայուն զարգացման պարտադիր ուղղություն:

Վարչապետը անդրադարձել է նաև այդ տեսանկյունից մինչ օրս  ձեռնարկված քայլերին:

Թողնել պատասխան