Պանկիսին ցույցերի է պատրաստվում

Անցյալ տարեվերջին Պանկիսիում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհված 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի ընտանիքը առաջիկա օրերին Թբիլիսիիում տեղի բնակիչների հետ բողոքի ակցիա կանցկացնի:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, ցույցն այս շաբաթվա ընթացքում կկազմակերպվի պետական անվտանգության ծառայության հարակից տարածքում: Հիմնական պահանջը` հատուկ գործողությանը մասնակից անձանց և պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիին պատասխանատվության ենթարկելն է: Պահանջները չկատարելու դեպքում, Մաչալիկաշվիլիի ընտանիքը ծայրահեղ միջոցների է պատրաստվում դիմել:

Մաչալիկաշվիլիի ընտանիքը հիշյալ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Վրաստանի դատախազությունը հաստատել է, որ գլխավոր իրեղեն ապացույցը` նռնակը, ոչնչացված է և այլևս գոյություն չունի: Սպանված Մաչալիկաշվիլիի մայրը վստահ է, որ նշված նռնակը պայթեցրել են, որպեսզի վերացնեն հետքերը: Վերջինս նաև հայտարարել է, որ հատուկ գործողության օրը իրենց տնից 1000 լարի է կորել: Նշվածի մեջ նա մեղադրում է հատուկ ջոկատայիններին:

Դատախազությունը վստահեցնում է, որ հիմնական իրեղեն ապացույցը նռնակը ոչնչացվել է փորձաքննությունից հետո, առանց օրենքի խախտման:

Լուսանկարը` Kvirispalitra-ի

Թողնել պատասխան