Ջրամատակարարման ընկերությունները խողովակների սառցակալումից խուսափելու մասին

Վրասատանում սպասվող սառնամանիքների հետ կապված Մցխեթայի և Ռուսթավիի ջրամատակարարման ու «Georgian water &  power» ընկերությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

«Ջրամատակարարման խողովակների ու  ջրչափերի սառցակալումից խուսափելու համար խնդրում ենք հետևել նշված խորհուրդներին. Ցանկալի է, որ  ծածկվեն ջրաչափերն ու  բնակարանից դուրս գտնվող խողովակները: Խորհուրդ է տրվում նաև ծորակը կիսով չափ բաց թողնել»,-ասված է ջրամատակարարման ընկերությունների նոյեմբերի 22-ին տարածած հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ ընկերությունները հիշեցնում են, որ խորհուրդների  կիրառումը  կարևոր է հատկապես Թբիլիսիի բարձրադիր, ինչպես նաև այլ ցուրտ շրջաններում ապրող  բաժանորդների համար։

Թողնել պատասխան