ՌԴ-ի գործողությունները միայն միջազգային հանրության մոբիլիզացիան կկանխի

«Միակ բանը, որը Վրաստանի իշախանությունները Ռուսաստանի ապակառուցողական գործողությունների դեմ կարող են իրականացնել, դա միջազգային հանրության մոբիլիզացան է»,- նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։

Վերջինս  անդրադառնալով Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումների` ռուսական  բանակի կազմում ընդգրկվելու մասին որոշմանը, ասել է․ «Հարցի շուրջ առավելագույն ջանքերն են գործադրվում, թեման ակտիվանում է ՄԱԿ-ի Անվտանգության ու Մարդու իրավունքների խորհուրդներում: Աշխարհի բազամաթիվ երկրների առաջնորդներ դատապարտել են այս իրողությունը: Միջազգային հանրությանն այս հարցի շուրջ ակտիվացնելուց զատ, մեր երկիրը թերևս այլ քայլ չի կարող անել»,- հայտարարել է Չուգոշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ԶՈւ որոշ ստորաբաժանումներ անցել են Ռուսաստանի ԶՈւ ենթակայության տակ։ Նախատեսվում է, որ մարտի 30-ին Մոսկվայում երկու կողմերի պաշտպանության գերատեսչությունները համաձայնագիր կստորագրեն:

Թողնել պատասխան