Վրաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է գործարարների հետ

Վրաստանի փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հանդիպում է ունեցել  երկրի գործարարների միության անդամների հետ:

Քումսիշվիլիի ընդգծել է, որ բիզնես միջավայրը երկրի տնտեսության շարժիչ ուժն է:

«Մենք խոսել ենք առաջին եռամսյակում գրանցած բավականին լավ արդյունքների մասին։ Մարտի 20-ին Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակեց ճշգրիտ արդյունքներ, ըստ որի երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 2.7%: Լավ արդյունքներ ունենք  նաև մասնավոր հատվածում, որի համար շատ կարևոր կլինի կառավարության հետ իրականացվելիք ծրագրերը․ Երկրի զարգացումը կարելի է ապահովել համգործակցության շնորհիվ»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Քումսիշվիլին:

Թողնել պատասխան