Սպանություն Թբիլիսիում

Թբիլիսիում նախորդ գիշեր կրկին սպանություն է տեղի ունեցել:

Այս անգամ ավազակային հարձակման զոհ է  դարձել թոշակառու մի կին: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Գլդանի միկրոշրջանում: 70-ամյա կնոջ մարմինը գտել են իր բնակարանում: Ըստ նախնական տեղեկության` նրան խեղդամահ են արել պոլիէթիլենային տոպրակով:

Դեռևս պարզ չէ` հարձակվողը մենակ է գործել, թե ոչ: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 108  հոդվածով` կանխամտածված սպանություն: Հանգամանքները պարզվում են:

Թողնել պատասխան