Tbilisi Open Air 2023-ի միջոցառումների պատճառով երթևեկությունը կսահմանափակվի

Tbilisi Open Air 2023-ի շրջանակներում նախատեսված միջոցառումների պատճառով հունիսի 23-ին, 24-ին և 25-ին ավտոմեքենաների տեղաշարժը մասամբ կսահմանափակվի Լեո Կվաճաձեի փողոցում՝ Լիսի լճի հարևանությամբ։ Այս տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Տեղեկությունների համաձայն՝ սահմանափակումը կգործի 3 օր շարունակ` առավոտյան ժամը 10:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01:00-ն։

«Նշված ժամանակահատվածում Լեո Կվաչաձեի և Բարբարե Կղիփիանիի փողոցների խաչմերուկից Լիսի լճի ուղղությամբ շարժվող մեքենաները կերթևեկեն միակողմանի՝ միայն Իոսեբ Կեճակղմաձեի փողոցի ուղղությամբ», — նշված է հաղորդագրության մեջ։