Վրաստանը ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել Թուրքիային քննադատող բանաձևին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Վրաստանը դեմ է քվեարկել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները քննադատաբար գնահատող բանաձևին:

ԵԽԽՎ-ն Թուրքիայում մոնիտորինգ վերսկսելու մասին որոշում է կայացրել, որով Թուրքիային կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և քաղաքական գործիչներին: ԵԽԽՎ-ն նաև կոչ է անում Թուրքիային վերականգնել երկրում ազատ արտահայտվելու իրավունքը և ԶԼՄ-ների ազատությունը:

Բանաձևին դեմ է քվեարկել Վրաստանի խորհրդարանի հինգ անդամ․

Սոփիո Քացարավա (Վրացական երազանք)

Իրինա Փրուիձե (Վրացական երազանք)

Զվիադ Կվաճանտիրաձե (Վրացական երազանք)

Դավիթ Բաքրաձե (Եվրոպական Վրաստան)

Թողնել պատասխան