Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կմեկնարկի նախագահի ելույթով

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանում հերթական հաշվետու ելույթով հանդես կգա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:  Ըստ Վրաստանի սահմանադրության,  երկրում տիրող ամենակարևոր ու արդիական հարցերի շուրջ  տարվա մեջ մեկ անգամ նախագահը հանդես է գալիս  խորհրդարանի առջև:

Ձևավորված ավանդույթի համաձայն, այդ ելույթը տեղի է ունենում գարնանային նստաշրջանի լիագումար նիստի առաջին իսկ օրը:

Մարգվելաշվիլիի ամենամյա  ելույթի կոնկրետ ամսաթիվը նախագահական վարչակազմի հետ խորհրդակցության արդյունքում որոշվում է խորհրդարանական բյուրոյի կողմից:

Տեղեկացնենք` Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կմեկնարկի փետրվար ամսի առաջին երեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին: Փոխանցում է «interpressnews.g»-ն:

Թողնել պատասխան