Վրաստանում մահացության ցուցանիշը նվազել է

Վրաստանում մահացության ցուցանիշը նվազել է, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տեղեկատվության, հետազոտությունների եւ նորարարությունների դեպարտամենտի տնօրեն Կլաուդիա Շտեյնը:

Կլաուդիա Շտեյնն այսօր վրացի մասնագետների հետ զրուցել է այս ուղղությամբ առկա միտումների եւ Վրաստանում անցկացված հետազոտության մասին:

«Այս հաշվետվությունը փաստում է, որ վերջին տարիներին լավ առաջընթաց է արձանագրվել: Վրաստանում մահացության ցուցանիշը նվազել է եւ կյանքի երկարատեւության ցուցանիշն աճել: Սա շատ լավ ցուցանիշ է, թեեւ դեռեւս կան  խնդիրներ, որոնց հարկավոր է ուշադիր լինել։ Ինչպես օրինակ ծխախոտը, սակայն Վրաստանն այս հարցով էլ օրենսդրության մեջ փոփոխություններ է իրականացնում»,- ասել է Շտեյնը՝ հավելելով, որ վրացական կողմի հետ հաճելի էր համագործակցությունը։

Թողնել պատասխան