Վրաստանում ուժգին կարկուտը վնասել է Կասպիի շրջանի Նոստե և Էրթածմինդա գյուղերը

Տեղաբնիկների խոսքերով` կարկուտը տեղացել է բավականին երկար ժամանակ` փչացնելով բերքի 80 տոկոսը:

Տեղի իշխանությունները սկսել են հաշվել տեղատարափ  կարկուտի պատճառած վնասի չափը, որի համաձայն բնակիչներին կտրվի փոխհատուցում:

Կարկուտը մեծ վնաս է հասցրել նաև Թելավի շրջանի Վանթա գյուղին: Բնակիչների   տեղեկատվության համաձայն`  ավիրվել են խաղողի, մրգատու  այգիները:

Վրաստանի այլ գյուղերում ևս կարկուտ է տեղացել,  բարեբախտաբար վնասի չափը մեծ չէ:

frontnews.ge -ն տեղեկացնում է, որ հակակարկտային համակարգերը երկրի վերոնշյալ շրջաններում  դեռևս չեն գործում:

Վրացական «Դելտա» կազմակերպությունը հայտարարել է, որ հակակարկտային համակարգը  կտեղադրի մինչև մայիսի վերջ:

Թողնել պատասխան