Վրաստանում տնտեսական աճ է կանխատեսվում

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը  2016 թվականին Վրաստանում կանխատեսում է  3,4 տոկոս տնտեսական աճ:  Այս մասին տեղեկանում ենք Վերակառուցման և  զարգացման Եվրոպական բանկի տնտեսական կանխատեսման մասին  հաշվետվությունից:

«Ամենայն հավանականությամբ` 2016 թ. Վրաստանի տնտեսական  աճը կկազմի 3,4 տոկոս, 2015-ի` 2,8 տոկոսի փոխարեն: Չնայած նրան, որ արտաքին մարահրավերները շատ են, Վրաստանում ակտիվ  զբոսաշրջության  շրջան է սպասվում: Դրան նպաստում են  տուրիստական այլ վայրերում, օրինակ Թուրքիայում  զբոսաշրջիկների  հանդեպ կիրառվող սահմանափակումները»:

Հաշվետվության մեջ ասվում է, որ տնտեսական աճին նպաստող գործոններից է նաև  երկրում ներդրողների աճող վստահությունը:

«Բացի այդ` աճում է նաև վստահությունը Կենտրոնական բանկի ու ազգային արժույթի նկատմամբ:  Լարիի 21 տոկոս  արժեզրկումն ու դոլարի   բարձր մակարդակը պարտքերը վերադարձնելու հարցում խնդիրներ են առաջացրել: Ակնկալվում է,  որ այս դեֆիցիտը  շուտով կկայունանա, և դոլարիզացման մակարդակը  2016 թ. կայուն կնվազի` պակասեցնելով նաև  լարիի վրա ճնշումը»:

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կանխատեսումների մասին է տեղեկացնում  http://news.ge ն:

Թողնել պատասխան